Ֆիլիպ Բեյքեր Հոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիլիպ Բեյքեր Հոլ անգլ.՝ Philip Baker Hall | |
---|---|
Ծնվել է | 10.9.1931 |
Ծննդավայր | Տոլեդո |
Մահացել է | հունիսի 12, 2022[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Թոլեդոյի համալսարան և Woodward High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան |
Ընտրանի | Քո մարդը, Ամենակարող Բրյուսը |
Ֆիլիպ Բեյքեր Հոլ (անգլ.՝ Philip Baker Hall, սեպտեմբերի 10, 1931[2], Թոլեդո, Օհայո, ԱՄՆ - հունիսի 12, 2022[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Պիկ ժամ», «Մանգոլիա», «Ամենակարող Բրյուսը» ֆիլմերից։ Երկու անգամ արժանացել է ԱՄՆ-ի լավագույն դերասանի անվանակոչման։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Բեյքեր Հոլը (անգլ.՝ Philip Baker Hall) ծնվել է 1931 թ․–ի սեպտեմբերի 10–ին Տոլեդոյում։ Հայրը ծագումով եղել է Մոնտգոմերի շրջանից։ Հոլն ավարտել է Տոլեդոյի համալսարանը։ Ծառայել է բանակում, որոշ ժամանակ էլ աշխատել ավագ դպրոցում որպես ուսուցիչ։ 1961 թ․-ին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ խաղացել է թատրոններում։
Առաջին անգամ ֆիլմում նկարահանվելիս Հոլը տարել է աբեղայի դեր։ Դրան են հաջորդել մի շարք այլ դերեր տարբեր կինոնկարներում՝ «Ժայռը», «Սպանիր ինձ, եթե կարող ես», «Ասա ինչ–որ բան», «Փոքրիկ մահ» և այլն։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականից 1976 թթ․ Հոլը ամուսնացած է եղել Դայանա Լուիսի հետ։ 1978 թվականից մինչ օրս դերասանը ամուսնացած է Հոլի Վոլֆի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ջեքը և Ջոդին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիսավարտիք (1970) - Հայր Ռեյս
- Սպանիր ինձ, եթե կարող ես (1974) - Ռայան
- Սամուրայ (1979) - Պրոֆեսոր Օուենս
- Վերջին հաշտեցումը (1980) - Մայկ Սիլլս
- Այն գիշերը, երբ կամուրջը փլվեց (1983) - Ուորեն Միչ
- Գաղտնի պատիվ (1984) - Ռիչարդ նիկսոն
- Ո՞վ է Ջուլյան (1986) - Դին Մեյ
- Հոգին (1987) - Սևրին
- Ասա ինչ-որ բան (1989) - ղեկավար
- Թե ինչպես ես հայտնվեցի քոլեջում (1989) - Դին Պատերսոն
- Անմեղը (1989) - դատավոր Կանետ Լաուետ
- Կապույտ անապատ (1991) - Ջո
- Հազար հերոսները (1992) - Սեմ Գոնուր
- Էներգիայով լի մետաղալարը (1992) - Սենատոր Տայմ
- Համբուրիր մահը (1994) - Բրաուն
- Փոքրիկ մահ (1996) - խուզարկու Սնայդեր
- Սպանիր ինձ (1996) - Լեննի Իշ
- Նախագահի ինքնաթիռը (1997) - Գեներալ Էնդրյու Ուորդ
- Հուդայի համբույրը (1998) - Պոբի Մալավերո
- Պիկ ժամ (1998) - Կապիտան Ուիլյամ Դիլ
- Մագնոլիա (1999) - Ջիմմի Գատոր
- Մարտի կանոնները (2000) - Գեներալ Հեյս Լոուրենս Հոջես
- Առաջին տիկին (2000) - Արիստոտել Օնասիս
- Պիկ ժամ 2 (2001) - Կապիտան Ուիլյամ Դիլ
- Վախի գինը (2002) - Դեյվիդ Բեքեր
- Լավ խումբ (2004) - Յուջին Քելբ
- Բադ (2005) - Արթուր Պրետ
- Տիկին Հարիս (2005) - Արթուր Շուլտ
- Հեռուստացույցը (2006) - Վերնոն Մաքսվել
- Սպանիր ինձ (2007) - Ռոման Կրզեմինսկի
- Իմ կյանքի ամենավատ շաբաթները (2008—2009) - Լոուել
- Հիանալի աշխարհ (2009) - Մարդ
- Չիկագո 8 (2011) - Դատավոր Ջուլիուս Խոֆման
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 12 մահեր
- 2022 մահեր
- Գլենդել քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ